|
|
| HILFMANN > Դատահոգեբանական ծառայություններ > Կոլաբորատիվ ամուսնալուծություն |
ԳԼԽԱՎՈՐ | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ | ԿԱՊ |
|
|
"ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԹՐԵՍԻ" (ԿՈԼԱԲՈՐԱՏԻՎ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) Ինչ է կոլաբորատիվ ամուսնալուծությունը Կոլաբորատիվ ամուսնալուծությունը, ընտանեկան իրավունքի շրջանակներում կիրառվող, տարաձայնությունների լուծման նորագույն, այլընտրանքային մեթոդներից է: Այն կարելի է նկարագրել, որպես կիրառական իրավունքի մի մեթոդ, որի դեպքում երկու կողմերն էլ պայմանավորվածություն են ձեռք բերում հաղթահարել խնդիրները` օգտագործելով համագործակցային (այստեղից էլ "կոլաբորատիվ" եզրույթը) տեխնիկաներ և միջոցներ` ավանդական հակամարտային ռազմավարության փոխարեն: Կոլաբորատիվ գործընթացին ներգրավված անձինք ձգտում են լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով: Կողմերն ու նրանց իրավապաշտպանները ստորագրում են "Մասնակցության պայմանագիր" որտեղ նշվում է, որ համաձայնության չգալու դեպքում իրավապաշտպանները դուրս են գալիս գործընթացից և մասնակցություն չեն ունենում հետագա դատական գործընթացին
Կողմերի և նրանց իրավապաշտպանների կողմից կնքված "Մասնակցության պայմանագիրը" սահմանում է կոլաբորատիվ ամուսնալուծության հիմնական սկզբունքները: Դրանք են. - կողմերի պահանջներն ու իրավունքները պետք է պաշտպանվեն ոչ-հակամարտային ռազմավարության ոճով` կիրառելով շահակենտրոն բանակցությունները, - կողմերը պետք է վստահեն իրենց իրավապաշտպաններին, որպեսզի աջակցեն նրանց համաձայնության հասնելու գործում, - կողմերը պետք է գործեն ելնելով իրենց երեխաների շահերից` աշխատելով հնարավորինս նվազագույնի հասցնել ծնողների բաժանությամբ պայմանավորված` երեխաների հուզական ապրումները,
- գործընթացի շրջանաներում տարվող հաղորդակցությունը պետք է լինի
կառուցողական և պատշաճ,
Թիմի իրավապաշտպանները իրացնում են գործընթացի
իրավական կողմը, տնտեսագետները` օգնում են համաձայնության գալ ունեցվածքի
բաժանման հարցերում, իսկ հոգեբանները` մասնագիտական աջակցություն են
ցուցաբերում թե կողմերին, և թե թիմի անդամ մյուս մասնագետներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել "Հիլֆմանն" հոգեբանական ծառայության Իրավաբանական/դատական հոգեբանության բաժանմունքի հետ` FPD@hilfmann.com էլեկտրոնային հասցեով կամ դիմել հիմնական կոնտակտային միջոցներով: |
![]() ![]() ![]() |