Գրքեր | Harmand Hilfmann School of Professional Psychology
Հեղինակ` Արման Նորայրի Բեգոյան

Վերնագիրը` "Когнитивное конструирование реальности: три техники из когнитивно-концептуальной терапии" (հայերեն` "Իրականության կոգնիտիվ կառուցումը. երեք տեխնիկա կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայից")

Հակիրճ նկարագրությունը` Գրքում ներկայացված են երեք հեղինակային հոգեթերապևտիկ տեխնիկա` տագնապի և վերջինիս հետ փոխկապակցված խնդիրների հաղթահարման համար: Գիրքն արտացոլում է "Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա" թրեյնինգի բովանդակության մի մասը և նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար:
Հեղինակ` Արման Նորայրի Բեգոյան

Վերնագիրը` "Ախտաբանական խաղամոլություն։ Հոգեթերապևտի ուղեցույց" և "Ախտաբանական խաղամոլություն։ աշխատանքային տետր"

Հակիրճ նկարագրությունը` Գրքում ներկայացված է ախտաբանական խաղամոլության հոգեթերապևտիկ ծրագիր, որը մշակվել է Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի հետազոտական լաբորատորիայի (CCTLab) և «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության մասնագետների կողմից: Վերջինս նախատեսված է ախտաբանական խաղամոլության հոգեթերապիայով զբաղվող հոգեկան առողջության մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների) համար: Գիրքը և իրեն հավելող աշխատանքային տետրը կարելի է կիրառել աշխատանքում ինքնուրույն, սակայն խորհուրդ է տրվում անել դա սույն գրքում ներկայացված հոգեթերապևտիկ ծրագրի մասնագիտական թրեյնինգին մասնակցելուց հետո միայն:
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design