Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա | Ուսուցում և թրեյնինգ | Harmand Hilfmann School of Professional Psychology
Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա

Ծրագրի ընթացքում մասնակիցները գործնականում կյուրացնեն տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի (Կոգնիտիվ թերապիա, Ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիա, Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա) հիմունքները, ինչպես նաև հիմնական տագնապային խանգարումների (Ընդհանրացված տագնապային խանգարում, Խուճապային խանգարում, Սպեցիֆիկ ֆոբիաներ, Սոցիոֆոբիա, Ագորաֆոբիա, Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, Հետտրավմատիկ սթրեսային խանգարում) հետ աշխատանքի կոգնիտիվ և վարքաբանական տեխնիկաները։

Ծրագրի շրջանակներում տագնապն ու տագնապային խանգարումները կքննարկվեն նաև անորոշության նկատմամբ անհանդուրժողականության հիմնադրույթի (Intolerance of Uncertainty) և ժամանակակից նեյրոկենսաբանության տեսանկյունից:

Ծրագիրը նախատեսված է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների և բարձր կուրսերի ուսանողների համար։

Ուշադրություն․ այս թրեյնինգային ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (European Certificate of Psychotherapy - ECP) ստանալու համար։

Ծրագրի տևողությունը` 8 + 1 շաբաթ

Ծավալը` 12 մոդուլ (48 ժամ) + [անվճար] 1 մոդուլ (6 ժամ)

Հեղինակ և վարող` Արման Նորայրի Բեգոյան, հոգեբան, հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական - ECP)

Արժեքը` 120'000 ՀՀ Դրամ:


Ծրագրի հակիրճ բովանդակությունը

ՇԱԲԱԹ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  • ԿՎԹ տագնապային խանգարումների համար. ներածություն
  • ԿՎԹ արդյունավետության հետազոտությունները
  • Տագնապի նեյրոկոգնիտիվ մոդելը և ռիսկ-ռեսուրս մոդելը
  • Դեպքի կոգնիտիվ կոնցեպտուալիզացիան

ՇԱԲԱԹ 2. ԿՈԳՆԻՏԻՎ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՆԵՐ
  • Կոգնիտիվ ռեստրուկտուրավորում
  • Ռացիոնալ վիճարկում
  • Դեկատաստրոֆիզացիա և պրոբլեմի լուծում
  • Այլընտրանքային մեկնաբանություններ
  • Coping Cards

ՇԱԲԱԹ 3. ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱՆԵՐ
  • Վարքային գիտափորձ
  • Էկսպոզիցիա (բոլոր տեսակները)

ՇԱԲԱԹ 4. ՏԱԳՆԱՊԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ, ՄԱՅՆԴՖՈՒԼՆԵՍ, ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  • Որովայնային շնչառություն
  • Պրոգրեսիվ մկանային ռելաքսացիա
  • Մայնդֆուլնես (բոլոր տեսակները)
  • Թերապևտիկ հարաբերություններ
  • Սեսիայի և թերապիայի կառուցվածքը

ՇԱԲԱԹ 5. ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
  • ԸՏԽ դիագնոստիկ չափորոշիչները
  • ԸՏԽ կոգնիտիվ մոդելը
  • Անորոշության նկատմամբ անհանդուրժողականություն
  • Հարմարեցնելով ԿՎԹ-ն ԸՏԽ-ին
  • ԸՏԽ ԿՎԹ-ի առանձնահատկությունները
  • Կոգնիտիվ և վարքաբանական հիմնական ինտերվենցիաները ԸՏԽ համար

ՇԱԲԱԹ 6. ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
  • ԽԽ դիագնոստիկ չափորոշիչները
  • ԽԽ կոգնիտիվ մոդելը
  • Հարմարեցնելով ԿՎԹ-ն ԽԽ-ին
  • ԽԽ ԿՎԹ-ի առանձնահատկությունները
  • Կոգնիտիվ և վարքաբանական հիմնական ինտերվենցիաները ԽԽ համար

ՇԱԲԱԹ 7. ՍՈՑԻՈՖՈԲԻԱ (ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ)
  • Սոցիոֆոբիայի դիագնոստիկ չափորոշիչները
  • Սոցիոֆոբիայի կոգնիտիվ մոդելը
  • Հարմարեցնելով ԿՎԹ-ն սոցիոֆոբիային
  • Սոցիոֆոբիայի ԿՎԹ-ի առանձնահատկությունները
  • Կոգնիտիվ և վարքաբանական հիմնական ինտերվենցիաները սոցիոֆոբիայի համար

ՇԱԲԱԹ 8. ՕԲՍԵՍԻՎ-ԿՈՄՊՈՒԼՍԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ
  • ՕԿԽ դիագնոստիկ չափորոշիչները
  • ՕԿԽ կոգնիտիվ մոդելը
  • Հարմարեցնելով ԿՎԹ-ն ՕԿԽ-ին
  • ՕԿԽ ԿՎԹ-ի առանձնահատկությունները
  • Կոգնիտիվ և վարքաբանական հիմնական ինտերվենցիաները ՕԿԽ համար

ՇԱԲԱԹ 9. ՍՊԵՑԻՖԻԿ ՖՈԲԻԱՆԵՐ, ԱԳՈՐԱՖՈԲԻԱ ԵՎ ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
  • Սպեցիֆիկ ֆոբիաների դիագնոստիկ չափորոշիչներն ու կոգնիտիվ-վարքաբանական ինտերվենցիաները
  • Ագորաֆոբիայի դիագնոստիկ չափորոշիչներն ու ԿՎԹ առանձնահատկությունները
  • ՀՏՍԽ դիագնոստիկ չափորոշիչներն ու ԿՎԹ հիմնական տեխնիկաները


Գրականություն

Թրեյնինգի համար առցանց վճարել կարող եք այստեղ։


ներբեռնել տպելու տարբերակը
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design