Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա | Ուսուցում և թրեյնինգ | Harmand Hilfmann School of Professional Psychology
Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա

Ծրագիրը կազմված է Հոգեթերապիայի համաշխարհային խորհրդի և Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի չափանիշներին և պահանջներին համապատասխան:

Ավարտին տրվում է վկայական և վկայականի հավելված:


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծրագրի տեսակը` ամբողջական ուսումնական ծրագիր

Նպատակը` հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին որակավորել որպես կոգնիտիվ կոնցեպտուալ թերապևտների (Cognitive Conceptual Therapy - CCT): Ամեն մոդուլի ավարտին տրվում է վկայական և վկայականի հավելված (որտեղ նշվում է ծրագրի բովանդակությունը և կատարվում են այլ նշումներ):

Մասնակիցներին ներկայացվող նվազագույն պահանջները` հոգեկան առողջության ոլորտի շրջանավարտներ (նվազագույնը` բակալավր) և սկսնակ մասնագետներ (հոգեբանություն, հոգեթերապիա, հոգեբուժություն, սոցիալական աշխատանք, հատուկ մանկավարժություն և այլն):

Ընդհանուր ծավալը` 4 մոդուլ` 24 ամիս:

Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի մասին
Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիան հոգեթերապևտիկ մոտեցում է, որը զարգացվում է կոգնիտիվ և վարքային թերապիաների (մասնավորապես ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիայի), փիլիսոփայության, կոգնիտիվ լեզվաբանության և նեյրոգիտության կիզակետում։ Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի գլխավոր գաղափարն այն է, որ մարդու հոգեկան գործունեության հիմնական բնութագրիչը կոնցեպտուալիզացիան է: Կոնցեպտուալիզացիան մարդու ճանաչողական գործընթաց է, որը կոչված է ապահովելու ստացվող տեղեկատվության հասկացումը, ըմբռնումը, ինչպես նաև ներհոգեկան կառույցների (կոնցեպտների) գոյացումը և անձի կոնցեպտուալ համակարգի գոյացումը: Կոնցեպտուալիզացիան առարկաների և երևույթների որոշակի ձևի ընկալման և տեսլականի կազմավորման գործընթացն է: "Հարմանդ Հիլֆմանն" պրոֆեսիոնալ հոգեբանության դպրոցի շրջանակներում գործում է Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի հետազոտական լաբորատորիա :



1-ԻՆ ՄՈԴՈՒԼ (THERAPIST LEVEL - Certificate on CCT)

Ծավալը`
  • Թրեյնինգ` 144 ժամ
  • Անձնային թերապիա (անհատական)` 24 ժամ
  • Անձնային թերապիա (խմբային)` 16 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես անհատական թերապևտ)` 64 ժամ
  • Սուպերվիզիա (անհատական)` 12 ժամ
  • Սուպերվիզիա (խմբային)` 8 ժամ
Տևողությունը` 8 ամիս
Արժեքը` 600'000 դրամ (ամսեկան` 75'000)



2-ՐԴ ՄՈԴՈՒԼ (RESEARCHER LEVEL - Researcher Certificate on CCT)

Ծավալը`
  • Թրեյնինգ և հետազոտական աշխատանքի խորհրդատվություն` 64 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես անհատական թերապևտ)` 64 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես հետազոտող)` CCT ոլորտում 2 էմպիրիկ հետազոտության իրականացում և վերջիններիս արդյունքների հիման վրա գիտական հոդվածների հրապարակում
  • Սուպերվիզիա անհատական` 12 ժամ
  • Սուպերվիզիա խմբային` 8 ժամ
Տևողությունը` 8 ամիս
Մասնակցության նախապայման` Certificate on CCT
Արժեքը` 260'000 դրամ (ամսեկան` 32'500)



3-ՐԴ ՄՈԴՈՒԼ (SUPERVISOR LEVEL - Supervisor Certificate on CCT)

Ծավալը`
  • Թրեյնինգ և սուպերվիզորական աշխատանքի խորհրդատվություն` 32 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես անհատական թերապևտ)` 32 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես անհատական սուպերվիզոր)` 32 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես հետազոտող)` CCT ոլորտում 1 տեսական կամ հետազոտական գիտական աշխատանքի/հոդվածի հրապարակում
  • Սուպերվիզիա անհատական` 6 ժամ
  • Սուպերվիզիա խմբային` 4 ժամ
Տևողությունը` 4 ամիս
Մասնակցության նախապայման` Researcher Certificate on CCT
Արժեքը` 140'000 դրամ (ամսեկան` 35'000)



4-ՐԴ ՄՈԴՈՒԼ (TRAINER LEVEL - Trainer Certificate on CCT)

Ծավալը`
  • Թրեյնինգ և թրեյներական աշխատանքի խորհրդատվություն` 32 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես անհատական թերապևտ)` 32 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես թրեյներ)` 32 ժամ
  • Անհատական պրակտիկա (որպես հետազոտող)` CCT ոլորտում 1 տեսական կամ հետազոտական գիտական հոդվածի հրապարակում
  • Սուպերվիզիա անհատական` 6 ժամ
  • Սուպերվիզիա խմբային` 4 ժամ
Տևողությունը` 4 ամիս
Մասնակցության նախապայման` Supervisor Certificate on CCT
Արժեքը` 140'000 դրամ (ամսեկան` 35'000)



ՈՒՍՈՒՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ և ՁԵՎԱՉԱՓԵՐԸ
Տեսական դասընթաց, գործնական դասընթաց, աշխատանոց, անձնային թերապիա, անհատական պրակտիկա, սուպերվիզիա


ՈԻշադրություն․ այս ծրագրի արժեքը չի հաշվարկվում ըստ տիպային գնացուցակի, հետևաբար՝ վերջինիս համար առցանց վճարում նախատեսված չէ։


ներբեռնել տպելու տարբերակը




©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design