Խաղամոլության կոգնիտիվ-վարքաբանական թերապիա | Ուսուցում և թրեյնինգ | Harmand Hilfmann School of Professional Psychology
Խաղամոլության կոգնիտիվ-վարքաբանական թերապիա

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կծանոթանան խաղամոլության կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի համալիր ծրագրին և գործնականում կյուրացնեն համապատասխան տեխնիկաները։

Ուշադրություն․ այս թրեյնինգային ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (European Certificate of Psychotherapy - ECP) ստանալու համար։

Մոտեցման մասին
Խաղամոլության հիմքում ընկած է նեյրոնային պատտերն, որը հոգեկանում իր իմաստային արտացոլումն է գտնում համապատասխան կոնցեպտի կամ կոնցեպտների տեսքով, որոնք տվյալ պարագայում հանդես են գալիս որպես տագնապը նվազեցնող (Anxiety Reducing Constructs) կառույցներ: Հետևաբար, հոգեթերապիայի նպատակն է դառնում այն կոնցեպտների (ավելի ճիշտ դրանց կոգնիտիվ, հուզական և վարքային բաղադրիչների) բացահայտումն ու վերակառուցումը, որոնք պատասխանատու են խաղամոլության և ռիսկային իրավիճակների հետ փոխկապակցված տագնապի նվազեցման համար:

Գրականություն (որոշ նյութեր ծանոթացման համար)
Ծավալը` 4 մոդուլ (16 ժամ)

Հեղինակ և վարող` Արման Նորայրի Բեգոյան, հոգեբան, հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական - ECP)

Արժեքը` 40’000 ՀՀ Դրամ։


Թրեյնինգի մասնակիցները անվճար կստանան համապատասխան ձեռնարկ:

Թրեյնինգի համար առցանց վճարել կարող եք այստեղ։


ներբեռնել տպելու տարբերակը
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design