Ծրագրեր կլինիկական հոգեբանությունից և հոգեթերապիայից | Ուսուցում և թրեյնինգ | Harmand Hilfmann School of Professional Psychology
Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
Տագնապային խանգարումների կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի թրեյնինգային ծրագիրը բաղկացած է 6 մոդուլից (48 ժամ): Ուշադրություն․ այս ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (ECP) ստանալու համար։ Ծրագրի ընթացքում մասնակիցները գործնականում կյուրացնեն տագնապային խանգարումների կոգնիտիվ և վարքաբանական թերապիայի հիմունքները և բազային տեխնիկաները՝ անորոշության նկատմամբ անհանդուրժողականության հիմնադրույթի (Intolerance of Uncertainty) և ժամանակակից նեյրոկենսաբանության տեսանկյունից։
Խաղամոլության կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
2 մոդուլ (16 ժամ): Ձեռնարկն առկա է: Ուշադրություն․ այս ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (ECP) ստանալու համար։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան խաղամոլության հոգեթերապիայի համալիր ծրագրին և գործնականում կյուրացնեն համապատասխան տեխնիկաները։
Դիսմորֆոֆոբիայի կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
2 մոդուլ (16 ժամ): Ուշադրություն․ այս ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (ECP) ստանալու համար։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան դիսմորֆոֆոբիայի հոգեթերապիայի ծրագրին և գործնականում կյուրացնեն համապատասխան տեխնիկաները։
Առցանց խորհրդատվություն․ կոգնիտիվ-վարքաբանական մոտեցում
Թրեյնինգային ծրագրի բովանդակությունն արտացոլում է կոգնիտիվ-վարքաբանական մոտեցման շրջանակներում իրականացվող առցանց խորհրդատվությանը: 2 մոդուլ (16 ժամ): Ծրագրի նպատակն է մասնակիցներին տալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ առցանց հոգեբանական խորհրդատվությունից: Թրեյնինգի ընթացքում մասնակիցները գործնականում յուրացնում են աուդիո-վիդեո առցանց խորհրդատվական աշխատանքի հիմունքները։
Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիա
Ամբողջական ուսումնական ծրագիր: Տևողությունը` 22 ամիս: Ծրագիրը կազմված է Հոգեթերապիայի համաշխարհային խորհրդի և Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի չափորոշիչներին համապատասխան: Ծրագրի նպատակն է Հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին վերապատրաստել որպես կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի (Cognitive Conceptual Therapy). մասնագետների։
Ինտեգրատիվ հոգեթերապիա
Ամբողջական ուսումնական ծրագիր: Տևողությունը` 24 ամիս: Ուշադրություն․ այս ծրագրի վկայականը համարվում է կուտակային՝ Հոգեթերապևտի եվրոպական վկայական (ECP) ստանալու համար։
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design