Հրավիրում ենք համագործակցության | Harmand Hilfmann School of Professional Psychology | Երևան, Հայաստան
Հրավիրում ենք համագործակցության
Կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի հետազոտական լաբորատորիան հրավիրում է համագործակցության հոգեկան առողջության ոլորտի պրակտիկ աշխատողներին և հետազոտողներին` կոգնիտիվ-կոնցեպտուալ թերապիայի ոլորտում համատեղ հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Հետազոտությունների հիմնական բնագավառներն են`
  • կլինիկական հոգեբանություն,
  • առկա հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առցանց հոգեբանական խորհրդատվություն:

Հետազոտությունների հիմնական կլինիկական ուղղվածություններն են`
  • տագնապային խանգարումները,
  • օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումները,
  • դեպրեսիվ խանգարումները,
  • հետտրավմատիկ սթրեսային խանգարումը,
  • մարմնի դիսմորֆիկ խանգարումը,
  • ախտաբանական խաղամոլությունը,
  • թմրանյութային կախվածությունները:

Lրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով:
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design