Մեր մասին | "Հիլֆմանն" հոգեբանական ծառայություն
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ով ենք մենք
"Հիլֆմանն" հոգեբանական ծառայության թիմը, ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանի գլխավորությամբ, հասարակության տարբեր շերտերին մատուցում է որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան ԱՌԿԱ և ԱՌՑԱՆՑ հոգեբանական ծառայություններ` հոգեկան առողջության պահպանման և բարելավվման համար: "Հիլֆմանն" հոգեբանական ծառայության մասնագիտական միջդիսցիպլինար թիմում ներգրավված են ինչպես հոգեբաններ, այնպես էլ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետներ` հոգեբույժներ, հոգեթերապևտներ և հատուկ մանկավարժներ, ովքեր մատուցում են համապատասխան ծառայություններ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

"Հիլֆմանն հոգեբանական ծառայություն"-ը (անգլերեն՝ Hilfmann Psychological Services) "Հիլֆմանն" ՍՊԸ-ի կոմերցիոն անվանում է։

Մենք ընդունում ենք և մեր մասնագիտական աշխատանքում առաջնորդվում ենք Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից սահմանված "Հոգեբանների էթիկական սկզբունքները և վարքի նորմերը", ինչպես նաև Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից սահմանված "Սթրասբուրգյան հայտարարագիրը" և "Էթիկական սկզբունքները" փաստաթղթերով:

Մեր հիմնական ծառայությունները
"Հիլֆմանն" հոգեբանականի հիմնական ծառայություններն են.
  • հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • գնահատում և թեստավորում,
  • սուպերվիզիա:

Ծառայությունների հիմնական ձևաչափերը
"Հիլֆմանն" հոգեբանականի ծառայությունների հիմնական ձևաչափերն են.
  • առկա և առցանց անհատական հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առկա և առցանց զույգերի և ընտանեկան հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • առկա և առցանց մանկական/դեռահասների հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա,
  • չափահասների առկա և առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
  • երեխաների և դեռահասների առկա և առցանց հոգեբանական գնահատման և թեստավորման ծառայություններ (ցանկության դեպքում նաև գրավոր հաշվետվությամբ),
  • անհատական առկա և առցանց սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների (հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների և հատուկ մանկավարժների) համար,
  • Աշխատակիցների աջակցության ծրագիր (Employee Assistance Program - EAP):

Մեր հիմնական մասնագիտացումները
"Հիլֆմանն" հոգեբանական ծառայության թիմը հիմնականում մասնագիտանում է հետևյալ խնդիրներում.
  • տագնապ, վախեր և ֆոբիաներ (տագնապային խանգարումներ),
  • կպչուն մտքեր և վարք (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ),
  • ընկճվածություն, դեպրեսիա (դեպրեսիվ խանգարումներ),
  • հոգեբանական տրավմա (ՀՏՍԽ),
  • խաղամոլություն, կախվածություն մոլախաղերից (ախտաբանական խաղամոլություն),
  • մարմնի պատկերի խանգարումներ, դիսմորֆոֆոբիա (մարմնի դիսմորֆիկ խանգարում):

Գնացուցակը և վճարման եղանակները
Մեր կողմից մատուցվող ծառայությունների գնացուցակին ծանոթանալ կարող եք այստեղ։

Ծառայությունների դիմաց վճարել կարող եք՝
  • բանկային փոխանցումով՝ սեփական հաշվեհամարից կամ այցելելելով որևէ բանկի որևէ մասնաճյուղ (տես ստորև՝ Մեր բանկային ռեկվիզիտները),
  • ինտերնետային փոխանցումով (առցանց)՝ եթե ունեք ArCa, MasterCard և/կամ Visa քարտ։

Մեր բանկային ռեկվիզիտները
AMD (հայկական դրամ)
RUB (ռուսական ռուբլի)
EUR (եվրո)
USD (ԱՄՆ դոլար)

Մեր հիմնական կոնտակտները և իրավաբանական հասցեն

Իրավաբանական հասցե
ՀԱՅԱՍՏԱՆ, Երևան 0099
Շինարարների փող. 31-70

Հեռ.` +374 93 550299
Ֆեյսբուք` Hilfmann
Սկայպ` Hilfmann
Էլ.փոստ` [email protected]
Կայք` www.hilfmann.com
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design