Տագնապային խանգարումների հոգեթերապիա | "Հիլֆմանն" հոգեբանական ծառայություն
Տագնապային խանգարումների հոգեթերապիա
"Հիլֆմանն" հոգեբանական ծառայության մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, որոնց հաղթահարման համար կիրառվում է կոգնիտիվ-վարքաբանական թերապիան։

Ծրագիրը նախատեսված է ընդհանրացված տագնապային խանգարման, խուճապային խանգարման, սոցիոֆոբիայի կամ սոցիալական տագնապային խանգարման, ագորաֆոբիայի, սպեցիֆիկ ֆոբիաների, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաղթահարման համար։

Տագնապային խանգարումների մասին կարող եք իմանալ ավելին՝ դիտելով տագնապի և տագնապային խանգարումների մասին պատմող հայերեն տեսաշարը։ Ինչպես նաև, կարող եք փորձել ինքնուրույն հաղթահարել սեփական տագնապն ու/կամ տագնապային խանգարումը՝ #Տագնապ_հաջող գրքի օգնությամբ։


Գրականություն տագնապային խանգարումների հոգեթերապիայի վերաբերյալ.

Տագնապի և տագնապային խանգարումների գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ

Մեկ սեսիայի արժեքին ծանոթանալ և վճարել դրա դիմաց առցանց կարող եք այստեղ։

Տագնապային խանգարումների հոգեթերապիայի ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով։
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design