Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր | "Հիլֆմանն" հոգեբանական ծառայություն
Խաղամոլության հոգեթերապիա․ կախվածությունից ազատման ծրագիր
Մոլախաղերից կախվածությունը "Հիլֆմանն" հոգեբանական ծառայության հիմնական թիրախներից մեկն է, որի հաղթահարման համար 2011-2014թթ․, կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի շրջանակներում, մշակվել և կիրառվում է հատուկ ծրագիր:

Մոլախաղերը տարածված են ամբողջ աշխարհում և ամեն ոք այս կամ այն չափով, այս կամ այն կերպով, թեկուզ մեկ անգամ առնչվել է վերջիններիս հետ (օրինակ ԱՄՆ-ում նման մարդիկ կազմում են բնակչության մոտ 86%-ը): Սակայն կան մարդիկ, ում կյանքի ինչ-որ մի հատված, երբեմն էլ նաև ողջ կյանքը, ուղեկցվում է մոլախաղերով. մոլախաղերում նրանց հոգեբանական, ֆիզիկական և ֆինանսական ներգրավվածությամբ: Այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը գտնվում են մոլախաղերից կախվածության մեջ: Մոլախաղերից կախվածության մեջ գտնվող անձանց ընդունված է անվանել «գեմբլեռ»` անգլերեն Gambling բառից, որը թարգմանաբար նշանակում է մոլախաղ և/կամ մոլախաղում մասնակցություն ունենալու գործընթացը։

Խաղամոլությունից ազատման համալիր ծրագրի բովանդակությունն արտացոլված է համապատասխան ուղեցույցում, որը նախատեսված է հոգեթերապևտի համար, և աշխատանքային տետրում՝ նախատեսված այցելուի համար։

Լրացուցիչ տեղեկությունների և մասնագետի հետ հանդիպմանը գրանցվելու համար կարող եք գրել կամ զանգահարել մեզ մեր հիմնական կոնտակտներով։

Ծրագիրը, կախված ընթացքից, կարող է բաղկացած լինել մեկ և ավելի ցիկլերից։
Մեկ ցիկլը բաղկացած է՝ 45-60 րոպեանոց 12 սեսիաներից, որոնք, կախված հանդիպումների հաճախականությունից, կարող են իրականացվել 1-3 ամսվա ընթացքում։ Ծրագրի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում նախատեսված է ևս 3 (անվճար) սեսիա:
Մեկ ցիկլի արժեքին ծանոթանալ և վճարել դրա դիմաց առցանց կարող եք այստեղ։


Գրականություն խաղամոլության վերաբերյալ

Խաղամոլության գնահատման կլինիկական սանդղակներ և հարցարաններ
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design