Մեր թիմը | "Հիլֆմանն" հոգեբանական ծառայություն
Արման Նորայրի Բեգոյան
Հոգեբան, հոգեթերապևտ (Հոգեթերապևտի եվրոպական վկայական - ECP), թրեյներ և սուպերվիզոր: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Հոգեթերապիայի լեհական ֆեդերացիայի անդամ: Հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով զբաղվում է 2006թ-ից: Ավարտել է ՀՊՄՀ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը, սովորել է Ադամ Միցկևիչի անվան համալսարանում և Պոզնանի բժշկական համալսարանում: Հեղինակ է 40-ից ավել գիտական աշխատանքների: Աշխատանքային լեզուներն են` հայերենը, ռուսերենը, լեհերենը և անգլերենը։
Յուլիա Էդուարդի Յանովսկայա
Հոգեբան, իրավաբան, թրեյներ: Հոգեբանական խորհրդատվութամբ զբաղվում է 2011թ-ից: Ավարտել է Վ.Ն.Կարազինի անվ. Խարկովի ազգային համալսարանի Հոգեբանության ֆակուլտետը: 2013թ-ից դասավանդում է նույն բուհում: Սովորել է նաև Ադամ Միցկևիչ անվ. համալսարանի Հոգեբանության ֆակուլտետում: Մասնագիտանում է խորհրդատվության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Գայանե Սերգեյի Մնոյան
Բժիշկ-մանկաբույժ: Աշխատում է մանկաբուժության ոլորտում 1989թ-ից: Ավարտել է Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանը: Բացի մանկաբուժության ոլորտում խորհրդատվական և թերապևտիկ աշխատանքից, մասնակցում է նաև երեխաների հետ տարվող հոգեդիագնոստիկ և հոգեթերապևտիկ աշխատանքներում: Աշխատանքային լեզուներն են` հայերենը և ռուսերենը:
Անաստասիա Սերգեյի Աբրիկոսովա
Հոգեբան, հոգեթերապևտ, թրեյներ: Հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով զբաղվում է 2006թ-ից: Ավարտել է Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանը (ՄՊՀՄՀ) հոգեբանի որակավորմամբ : Վ.Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանում անցել է "Հոգեբանական օգնության տեխնոլոգիաները ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում" որակավորման բարձրացման ծրագիրը: Անալիտիկ հոգեբանության և հոգեվերլուծության մոսկովյան ինստիտուտում անցել է "Խորքային հոգեբանություն. արտ-թերապևտիկ մոտեցումը" լրացուցիչ կրթության ծրագիրը: Աշխատանքային լեզուն է ռուսերենը:
Ալեկսանդրա Հովհաննեսի Ջուլֆակյան
Հոգեբան, հոգեթերապևտ, թրեյներ: Հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով զբաղվում է 2006թ-ից: Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Աշխատանքային լեզուներն են` հայերենը և ռուսերենը:
Աշոտ Ռոբերթի Թորոսյան
Հոգեբան, հոգեթերապևտ: Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ: Հոգեբանական խորհրդատվությամբ զբաղվում է 2006թ-ից: Ավարտել է ՀՊՄՀ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Հեղինակ է մի շարք գիտական աշխատանքների: Աշխատանքային լեզուներն են` հայերենը, ռուսերենը, անգլերենը և շվեդերենը:
Մերի Սամվելի Գևորգյան
Հոգեբան: Հոգեբանական խորհրդատվությամբ զբաղվում է 2010թ-ից: Ավարտել է ՀՊՄՀ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Աշխատանքային լեզուներն են` հայերենը և ռուսերենը:
Մարիամ Սարիբեկի Բադալյան
Հոգեբան: Հոգեբանական խորհրդատվությամբ զբաղվում է 2008թ-ից: Ավարտել է ՀՊՄՀ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Աշխատանքային լեզուներն են` հայերենը և ռուսերենը։
Լարիսա Արտոսի Աբրահամյան
Հոգեբան, հոգեբան-խորհրդատու, խմբավար: Հոգեբանական խորհրդատվությամբ և հոգեթերապիայով զբաղվում է 2014 թ-ից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան կլինիկական հոգեբանի մասնագիտացմամբ: Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և ֆրանսերենը:
Ծովինար Դավիթի Մկրտչյան
Հոգեբան: Հոգեբանական խորհրդատվությամբ զբաղվում է 2011թ-ից: ՀՊՄՀ Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Անցել է մասնագիտական պրակտիկա Մոսկվայի քաղաքային հոգեբանական-մանկավարժական համալսարանում: Մասնագիտանում է կրթության ոլորտում հոգեբանական խորհրդատվության և մանկական հոգեբանական խորհրդատվության ոլորտներում: Աշխատանքային լեզուներն են` հայերենը և ռուսերենը:
©Hilfmann, LLC, Yerevan, Armenia || Created by SEEA: Web Development and Web Design